Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք. Փաշինյան
«Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել, ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցներն պետք է վերադարձվեն»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հատարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի դիրքորոշումն էլ է նույնը և հայկական կողմը ջանք է գործադրում օր առաջ այդ խնդիրը լուծելու համար:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պահանջների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը, բայց մենք համաձայն չենք այդ մոտեցման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիները պետք է վերադարձվեն»,-հայտարարեց կառավարության ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ մինչև այս պահը հաստատված 39 հայ գերի կա Բաքվում, որոնցից մեկը վերջերս էր մոլորվել և հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո:
Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի համար ամենարդյունավետ միջոցը միջազգային հանրության ճնշումն ապահովելն է:
«Շատ են հնչում տեսակետներ, որ մեր գերեվարված հայրենակիցների հարցը նախապայման դրաձնենք քաղաքական պրոցեսների համար: Մեր դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել,դրանք առանձին ավելի մեծ կշիռ ունեն և եթե կապենք քաղաքական հարցերի հետ՝ դրա նշանակությունը կիջեցնենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերիների ծնողներից որոշները դարդից մահացան, երեխաների հերթը պրծել է, ծնողներն են զոհվում. Լիդա Առուշանյան
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան