Սուրեն Սարգսյան. Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Մենենդեսի հետ հանդիպումից
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, գրում է.
«Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից։
Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:
Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:
Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:
Ի դեպ սա առաջին սկանդալը չէ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենսեսից, բայց ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր
- Սուրեն Սարգսյանը բացատրում է՝ ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի այս իշխանություններին
- Ռուս-չինական դաշինքը լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար. Սուրեն Սարգսյան
- Ըստ որոշ տեղեկությունների՝ հայ-թուրքական բանակցություններում մայիսին շատ որոշակի փաստաթղթեր կլինեն. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Մակունցի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր
- Սուրեն Սարգսյան. 2019-ին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար
- Սուրեն Սարգսյան. Այս պահին Ղազախստանը կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական ազդեցության գոտի
- Սուրեն Սարգսյան. Հաջորդ տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն
- Թուրքիան կարող է շատ հմտորեն օգտվել այդ հնարավորությունից և վերցնել Սյունիքը. Սուրեն Սարգսյան
- Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները. Սուրեն Սարգսյան