Բանտել. «Պլատինիի համար ցմահ որակազրկում էինք պահանջում»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի համոզվածությունը, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն արդեն հրապարակել է մինչև գործի ավարտը իր որակազրկման վերաբերյալ որոշումը, իրականության հետ ոչ մի կապ չունի: Այս մասին հայտնել է Էթիկայի կոմիտեի Վերաքննիչ պալատի մամուլի քարտուղար Անդրեաս Բանտելը:
«Այո, մենք, իրոք, ճիշտ ենք համարում նրան մի քանի տարով որակազրկելու որոշումը, նույնիսկ նրա համար ցմահ որակազրկում էինք պահանջել: Բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ է սպասել Արբիտրաժային պալատի կողմից գործի հետաքննության արդյունքին, որը և վերջնական որոշում կկայացնի: Ընդհանուր առմամբ՝ Պլատինիի խորհրդականների մամուլի հաղորդագրությունը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ»,- հայտարարել է Բանտելը:
Ավելացնենք, որ երեկ Բանտելը նշել է, թե Պլատինին, հավանաբար, կորակազրկվի մի քանի տարով: Ի պատասխան դրա՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավարն իր ներկայացուցիչների միջոցով Էթիկայի կոմիտեի գործողությունները որակել է որպես անմեղության կանխավարկածի խախտում, ինչն ապացուցում է, որ իր հարցում որոշումը վաղօրոք է կայացվել՝ մինչև վճռի հրապարակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան