Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, ուղղակի սրա շուրջ է պետք համախմբվել. Լևոն Քոչարյան
«Չեմ կարծում՝ հանրապետության այս նախագահից ինչ-որ ակնկալիք պետք է ունենալ: Նախագահական նստավայրը շրջափակելու խորհուրդն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե ինչը փակվի, ինչը բացվի»,- նախագահական նստավայրի մուտքերը փակելուց, ապա բացելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց անհնազանդության ակցիային մասնակցած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Խոսելով իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մասին, թե ընդդիմության հանրահավաքները մարդաշատ չեն, նա ասաց. «Բնականաբար, պետք է փորձեն իրենց զանգվածին, թիմի ներսում համոզել, որ անհանգստանալու բան չկա։ Բայց, իհարկե, շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը, նաև հայրենիքի համար դուրս եկած մարդկանց վճռականությունն է շատ մեծ»:
Լևոն Քոչարյանը խնդրեց մարդկանց միանալ այս շարժմանը, մի կողմ դնել անձնական ամբիցիաները, նախասիրությունները. «Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, մեկ հոգու կամ քաղաքական ուժին սատարելու հարց չէ։ Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, ուղղակի սրա շուրջ է պետք համախմբվել։ Կողմնակի հարցերը լուծվող են, բայց հայրենիքի կորուստը չեն կարող լուծել։
Խորհուրդս է համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան
- Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան
- Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
- «Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի