Marks & Spencer-ը կլքի Ռուսաստանը
Բրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի, կոշիկի ևաքսեսուարների արտադրողը որոշում է կայացրել լքել ռուսական շուկան: Այս մասին հայտնել են ընկերությունից, , գրում է «Իզվեստիա․ռու»-ն։
«Մենք որոշում ենք ընդունել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։ Ռուսական շուկայից դուրս գալու և Ուկրաինայում գործունեությունը խափանելու արժեքը կկազմի 31 միլիոն ֆունտ ստերլինգ (38 մլն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։
M&S-ը նշել է, որ տարվա ընթացքում իրենց բիզնեսը բախվել է երկու խոչընդոտի՝ Եվրամիության հետ սահմանային խնդիրներով պայմանավորված հետևանքներին և Դոնբասում գործողության պատճառով Ռուսաստանում ֆրանչայզինգային գործընկերոջը մատակարարումների դադարեցմանը:
Ընկերությունից նաև հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 3-ին դադարեցրել է ռուսական խանութներ առաքումները, որոնք ղեկավարում է Թուրքիայից ֆրանչայզի ընկերությունը:
Հարակից հրապարակումներ`
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
- Samsung-ը կդադարեցնի հեռախոսների և կենցաղային տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան
- Panasonic ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանի հետ առևտրային գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան