Թագուհի Թովմասյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ոստիկանների կողմից գործադրվող անհամաչափ ուժը
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։
«Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այս
ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`
- ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ
անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ,
- լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,
- պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող
հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը»,-նշում է Թովմասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին