«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ սկսեցին իրենց երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկել է դեպի Բաղրամյան պողոտա: Այն գլխավորում են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանցյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Հանուն Հայաստանի, հանուն Արցախի՝ միություն, պայքար, հաղթանակ» վանկարկում են երթի մասնակիցները և քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց։
Հասնելով Բաղրամյան պողոտա, Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց շրջափակել Բաղրամյան 26-ում գտնվող ՀՀ նախագահական շենքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան