Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական և անհիմն վտանգավոր հայտարարությունների շարքերը՝ այս անգամ փորձելով «սվաղել» այն ապիկար, տգետ քաղաքականությունը, որի արդյունքում մեր երկիրը հասել է այս աղետալի իրավիճակին»,-Գարեգին Նժդեհի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, մասնավորապես՝ եռակողմ հանդիպման արդյունքներին, նշելով, որ ծայրաստիճան վտանգավոր դրույթների մասին Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն չի ասում, թե ինչպիսի վտանգավոր և արկածախնդիր նոր գործընթաց է սկսել մեր պետության,մասնավորապես՝ Արցախի դեմ։
«Ըստ Միշելի հայտարարության, Հայաստանը ճանաչում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլև Բաքվի տարածքային ու կոմունիկացիոն ավելի լայն պահանջներ։ Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ ինչպես սահմանագծման, քարտեզների ու այսպես կոչված անկլավների շուրջ քննարկումները զուտ տեխնիկական խնդիր չէ, ինչպես ներկայացնում է Նիկոլը, այլ ողջ Արցախի ու ՀՀ մի շարք տարածքների փաթեթային փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։ Համաձայն այդ ծրագրի՝ հայկական Արցախն ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվում է Արցախի և Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։ Բացի այդ, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցքներով, ի հաշիվ այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքիշխան իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման։ Արդյունքում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից փաստացի՝ որպես տրանսպորտային միջոց դիտարկվող կոմունիկացիաներով թուլանալու է Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ։ Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ»,- նշեց Զաքարյանը։
Զաքարյանի գնահատմամբ՝ Միշելի կողմից արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն իսկ գնում են մի ճանապարհով, որտեղ ԼՂ-ն, որպես քաղաքական, աշխարհագրական միավոր, վերացած է։
Հարակից հրապարակումներ`
- Էշի՝ Հեյդարիկի, հետ հանրահավաքի եկած իջևանցու ելույթը
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան