Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
«Ոստիկանական և անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված չեն կարող մնալ։ Այդ ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը»,- նախագահական նստավայրը շրջափակելու ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։
Նրա խոսքով, երբ որ հայտարարություններ են անում, պետք է հասկանան, որ իշխանությունները հավերժ չեն, և յուրաքանչյուրն իր հայտարարության, արած քայլերի համար վաղ թե ուշ պատասխան է տալու։
«Խուլիգանն իրենք են, որ երկիրը հետևողականորեն տանում են կործանման»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը պատասխանելով հարցին, եթե չհաջողվի Փաշինյանին հեռացնել, վերադառնալո՞ւ են խորհրդարան, ասաց. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»։
Նա ասաց, որ եթե իրենց պայքարը չլիներ, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ։
«Եթե այս շարժումը չլիներ, վստահեցում եմ ձեզ, որ ամեն ինչ արդեն վերջացած կլիներ, առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Վստահ եմ՝ բանավոր խոստումներին զուգահեռ, ինչի մասին հայտարարվեց, Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից ու իր մյուս գործընկերներից, որ հաշվի առնեն Հայաստանում առկա իրավիճակը՝ հույս ունենալով, որ մթնոլորտը ինչ-որ ձև կթուլանա, կկարողանան կասեցնել։ Այս իմաստով ժողովորդի արձանագրած արդյունքներ ակնհայտ են»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմին ձեռք բերված առավելությունները դարձնի վերջնական ու դե յուրե։
«Հասկանում են, երբ կորցնեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, այլևս իրենց ծրագրերը չի իրականանա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է ավելացնեն ճնշումները, բազմապատկեն ակցիաների ծավալն ու այս իշխանությունը այլևս չի կարողանա դիմակայել։
«Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, գոյություն ունի դավաճանական իշխանության հեռացման հանրային պահանջ։ Խնդիրն այն է, որ աջակիցներին դարձնենք մասնակից և ամեն առավոտ այս փողոցային պայքարին նոր թափ տանք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան