Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների երթի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց պայքարը Հայաստանում և Արցախում հայի տեսակի պահպանմանն, բոլորի ֆիզիկական գոյության ապահովմանն է ուղղված։
«Այսօր միայն Արցախի խնդիրը չէ։ Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը։ Այսօր նաև Հայաստանի լինելության, Հայաստանի կենսունակության ապահովման խնդիր կա»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Չնայած այդ ակնհայտ խնդիրներին, նրա խոսքով, իշխանություններն այնպիսի հայտարարություններ են անում, իբր երկրում ոչինչ տեղի չի ունեցել, ուղղակի այս մարդիկ հելել ու փողոց են փակել, օրինախախտներ են։
«Այս իշխանությունը վաղուց իրեն սպառել է։ Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը Հայաստանի ու Արցախի ավարտին է մոտեցնում։ Այս իշխանությունն այլ հնարավորություն չունի, քան թողնի ու հեռանա»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով՝ «Նիկոլ թող, գնա»։
Այս վանկարկմանը միացան անհնազանդության ակցիային ներկա քաղաքացիները։
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր առավոտյան երկու ժամից ավելի շրջափակել էին նախագահական նստավայրի մուտքերը, այնուհետև Պռոշյան փողոցով երթ իրականացրել։ Նրանք քայլերի ընթացքում նստեցին փողոցի երթևեկելի մասում՝ փակելով ճանապարհը։
Որոշ ժամանակ նստելուց հետո բացեցին ճանապարհն ու երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- «Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան