Արամ Առաջինը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մայիսի 24-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
Նախագահ Ասադը ողջունել է Վեհափառ Հայրապետի և նրան ընկերակցող պատվիրակության այցը։ Նախագահը իր խոսքում հիշատակել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանություն և ընդգծել է, որ պատմությունը շարունակվում է Սիրիայում։ Նա նաև նշել է հայոց ներդրումը Սիրիայի զարգացման ու առաջադիմության մեջ, շեշտել, որ հայ համայնքը Սիրիայի հասարակության անբաժան մասնիկն է։
Արամ Առաջին կաթողիկոսը իր հերթին բարձր է գնահատել Սիրիայի աջակցությունը հայ համայնքի վերականգնման գործում։ Վեհափառ հայրապետը վստահեցրել է, որ Սիրիայի հայությունը ամեն գնով սատարելու է Սիրիայի վերականգնման և վերածաղմկամն աշխատանքներին։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա սպառնալիքներն ու խնդիրները։ Նախագահ Ասադին ներկայացվել են դժվարությունները, որոնց առերեսվում է Սիրիայի հայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան