«Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո երթով շարժվում են Պռոշյան փողոցով։ Եվրոպական միության դեսպանատան մոտով անցնելիս վանկարկեցին «ամոթ, ամոթ»։
«Դեսպանատունն այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիվ ապօրինություններ են գործվել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանավորված են, ոստիկանության աշխատակիցներն օրենքն ամենակոպիտ ձևով խախտել են, իրենք լուռ են։ Արդյո՞ք սա է ժողովրդավարությունը։ Արդյո՞ք ժողովրդավարությունն այն է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան միայն ոստիկանական պատնեշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարությունը»,- դեսպանատան դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»
Նա նշեց, որ իրենք իրենց հավաքների ընթացքում ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքն են արձանագրել՝ սևեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականություն է լինելու, լինելու է իրական օրենք, իրավունք, ոստիկանապետություն չի լինելու։
«Մենք համոզվեցինք, որ եվրոպական, ամերիկյան այդ բոլոր արժեքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարության քննարկում ու ընդդիմադիր պատգամավորներիցն ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողությունն է, չնահանջելը, չհոգնելն է ու պայքարը»,- ասաց Վարդևանյանը։
Այնուհետև երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մեջտեղում՝ կաթվածահար անելով երթեևկությունը։ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթևեկելի հատվածից, կատարել ոստիկանության օրինական պահանջը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան