Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտնում է անհերքելի ապացույցների ձեռքբերման մասին
Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը:
Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը:
Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին:
Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է Փաշինյանին. Շարունակելի
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել
- Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
- Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել
- Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
- Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է
- Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
- Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան