Մեր հայրենիքը վտանգված է, ոտքի կանգնե՛ք․ Էռնա Յուզբաշյանի ուղերձը՝ ԱՄՆ-ից
«Իմ սիրելի հայեր, մարդուն հատուկ է սխալվելը և մենք սխալվեցինք, մեր ժողովուրդը սխալվեց։ Իմաստուն ազգս, որը տվել է աշխարհին հայտնի երաժիշտներ, գիտնականներ,նկարիչներ, շինարարներ․․․ սխալվեց։ Հիմա ժամանակը չէ սխալ անելու, ժամանակն է գործելու»,- ԱՄՆ-ից ուղերձով դիմեց ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը։ Ուղերձի տեսանյութը ցուցադրվեց Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ։
«Չի կարելի անտարբեր մնալ և նայել,թե ինչպես է այս սուբստանցիան՝ էությունը,որն իրեն վարչապետ է հռչակել, մեր ազգի դեմ հրեշավոր հանցագործություն է կատարում։ Մեր երեխաների, հայրերի, ամուսինների, եղբայրների անունից, որոնց մենք կորցրեցինք, այս ոչնչության շնորհիվ, հանուն նրանց հիշատակի իրավունք չունենք անտարբեր մնալ և նստել տանը։ Մենք պարտավոր ենք լինել նրանց հետ, ով մեզ տանում է ճիշտ գործողությունների։ Հանգամանքների բերումով , ձեր կողքին չեմ, բայց մենք ձեր կողքին ենք, ձեզանից մեկն ենք։ Մեր երեխաները զոհվեցին՝ հանուն Արցախի, հանուն մեզ։ Սիրելիներս մեր հայրենիքը վտանգված է, կանգնե՛ք»,- շարունակեց Յուզբաշյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին