Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան
«Իրենք ով են, որ կանչեն կամ օրակարգ ձևավորեն»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօրվա իր հայտարարությունը՝ «որ ասում են՝ կանչում ենք, չեն գալիս՝ էդ հրաշալի հնարավորությունն իրենք կունենան մեզ հանդիպելու» շատերի մոտ տարընթերցումների առիթ է տվել, կարծում են, որ այսօր ընդդիմադիր պատգամավորները գնալու են Ազգային ժողով։
Նրա խոսքով, ձևակերպումը եղել է շատ հստակ. «Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները։ Այսօր մեզ տված մանդատը պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։
Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևս մեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով, ինչ օրակարգով, հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։
Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,- ասաց Ի. Սաղաթելանը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների հարգելի ու անհարգելի բացականերին, նա ասաց. «Անհարգելին իրենք են, քանի որ ժողովրդից կտրված են։ Այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե իրենք։ Մենք ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց։ Գնանք այնտեղ, հարցեր տանք կապիտուլյանտին՝ ինչի՞ մասին։ Մենք բոլորը հարցերը տվել ենք, հարց չունենք, հետևաբար անիմաստ է այդ օրակարգով մասնակցել շոուներին, թատրոններին։
Իսկ խոսել դուխից, համարձակությունից… Մի հատ անցեք Ազգային ժողովի մոտով ու տեսեք՝ ինչ է կատարվում, քանի հազար զորք են բերել, շարել ԱԺ ներսում, դրսում, փողոցում ու խոսում են համարձակությունից, ընդդիմությունը վախենում է ԱԺ գնալուց։
Մի հատ այդ զորքը հանեք այդտեղից ու գալիս ենք, կտեսնենք՝ ով իրավունք ունի ընդհանրապես խոսել համարձակությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
- «Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին