Էս երկրում անտերություն է՝ իշխանություն չկա․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր ոստիկանական պատնեշի թիկունքում հավաքվել ԱԺ-ում իրենց ծափ էին տալիս, հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին տալիս, թե ամեն ինչ լավ է լինելու, իբր՝ ընդդիմությունը, ժողովուրդը քաղաքական օրակարգ չունի, ասում էին՝ ինչքան էլ մեզ ասեն դավաճան ու սրիկա, միևնույն է, մենք մեր ծրագիրը հասցնելու ենք ավարտին»,- այս մասին Գարեգին Նժդեհի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա հավաստմամբ՝ իրենք իրենց ծրագիրն առաջ չեն տանելու։
«Մենք հենց այնպես չենք ասում ՝ դավաճան ու սրիկա։ Ասում ենք, որպեսզի էն քաղաքացիները , որոնք դեռ համոզված չեն, որ դրանք դավաճան են , երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման, պետք է դուրս գան փողոց ու միանան մեզ, որպեսզի օր առաջ սրանց հեռացնենք»։
Անդրադառնալով Փաշինյանի ԱԺ-ում՝ ընդդիմության հավաքներին ուղղված հայտարարությանը, թե պրոցես չկաև ամեն ինչ հանդարտ է Սաղաթելյանն արձագանքեց․
«Ուզում է իր թիմին հույս տա, որովհետև հասկանում է, որ թիմը, հենց վտանգն ամբողջությամբ զգաց, առաջինը իրեն է լքելու ու էդ դավաճանը մնալու է ընդամենը մի քանի դավաճանների հետ։ Հետևաբար՝ էն տպավորությունը , որ փորձում են ստեղծել,թե ամեն ինչ հանգիստ ա, այսօր դուք ապացուցել եք,թե երկրում ինչ իրավիճակ է։Դուք արգելափակել եք նախագահական նստավայրը, ԱԽ շենքը՝ ուղիղ 3 ժամ։ Եվ այդ երեք ժամվա մեջ այդ շենքում եղել են միայն հավաքարարները ու մի քանի անվտանգության աշխատակիցներ։ Էս երկրում անտերություն է, իշխանություն չկա։ Այդ իշխանությունը ձերն է և դա պետք է վերջնականապես փաստել»։
Ինչ վերաբերում է Փաշինայնի այն խոսքին, թե ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, ՀՅԴ գործիչը պատասխանում է․
«Էդ ասում է էն մարդը, ով 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, բանակցությունները տարավ ձախողման, արդյունքում բերեց պատերազմ , որի ընթացքում 44 օր խաբեց՝ասելով հաղթում ենք։ Դրանից հետո , ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությամբ, Սյունիքում, Արցախում զիջեց նոր տարածքներ։ Հիմա էլ բանակցում է նոր տարածքներ հանձնելու շուրջ։ Ու այդքանից հետո էտ խրոնիկ սուտասանը ասում է՝ «ես ժողովրդի թիկունքում բան չեմ անելու»։ Այսինքն՝ էս հիմարը, մեր ժողովրդին , ներեղություն եմ խնդրում , բայց դրել է էշի տեղ։ Ուրիշ բացատրություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան
- Էշի՝ Հեյդարիկի, հետ հանրահավաքի եկած իջևանցու ելույթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան