«Կլեոպատրա» ապրանքանիշն ունի իր ուրույն տեղը հայկական շուկայում
Օրեր առաջ Երևանում կազմակերպվել էր «Gurman day» միջոցառումը, որտեղ ներկայացված էր հայկական տարբեր ընկերությունների արտադրանքը։ Միջոցառման մասնակիցները ծանոթացան նաև «Կլեոպատրա» ապրանքանիշին, որն առաջարկում է հայկական արտադրության անձեռոցիկների, թղթե սրբիչների, հիգիենայի այլ պարագաների լայն տեսականի։
«Կլեոպատրա» բրենդի արտադրանքը, որը պատկանում է «Դերժավա» ընկերությունների խմբին, ներկայացված է Հայաստանի գրեթե բոլոր սուպերմարկետներում և առևտրի կետերում:
«Դերժավա» ընկերությունների խմբի մարկետինգի բաժնի ղեկավար Լուսինե Սաթամյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը սահմանել է որակի վերահսկման խիստ չափանիշներ, որպեսզի սպառողին առաջարկի բարձր որակի հայկական արտադրանք։
«Ընկերության աշխատակիցների կողմից իրականացվում է հսկայական աշխատանք՝ արտադրանքը բարձր որակի հասցնելու ուղղությամբ։ Մեր արտադրանքի պահանջարկը մեծ է, ուստի տարեցտարի արտադրական ծավալներն ընդլայնվում են, և դրա հետ մեկտեղ փորձում ենք պահպանել և ավելի բարելավել որակը՝ առաջնորդվելով նաև միջազգային չափանիշներով։ Պատահական չէ, որ մեր արտադրանքը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,- ասաց նա։
Լուսինե Սաթամյանի խոսքով՝ նման արդյունքի հասնում են պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ։
«Կլեոպատրան» երկար տարիներ ներկայացված է հայկական շուկայում, մեր հաճախորդներն արդեն գիտեն, ճանաչում են մեզ, օգտվում են մեր արտադրանքից։ Վերջերս մտածեցինք մի կարգախոս՝ «Կյանքը հեշտ է»։ Մեր գլխավոր նպատակն այն է, որ մեր արտադրանքով հեշտացնենք մարդկանց կյանքը», - ասաց Լուսինե Սաթամյանը։
Միջոցառման մասնակիցները ևս փաստեցին, որ «Կլեոպատրա» ապրանքանիշը լավագույններից է հայկական շուկայում, որակով է, իսկ ամենակարևորը՝ չի առաջացնում ալերգիա։
Հարակից հրապարակումներ`
- Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը
- Ինչպես պահածոյացնել մթերքը, որ պահպանվի իրական համը, պահածոն էլ լինի 100% բնական. բաղադրատոմսերի գաղտնիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան