Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը հետաձգվեց։ Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը դատական նիստը հետաձգելու մասին որոշումը հրապարակել է դատարանի մեկ այլ դահլիճում տուժող կողմի ներկայացուցիչների ներկայությամբ։
Հիշեցնենք, նախքան նման որոշում կայացնելը, դատարանում նախ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ու դատական կարգադրիչների միջև քաշքշոց տեղի ունեցավ, դատավորը որոշում կայացրեց նիստն անցկացրեց դռնփակ։ Պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դեմ են նման որոշմանը ու դուրս չեկան նիստերից դահլիճից։
Բողոքաբերներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փոխանցեց, որ դատավորն ասել է՝ իր որոշումն անփոփոխ է։ Բողոքաբեր Հակոբ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել, քանի որ, նրա խոսքով, այս գործով թիվ մեկ շահագրգիռ մարդիկ հենց հարազատներն են։
«Օրենքի շրջանակներում դատավորն իրավունք ունի նման որոշում կայացնել, բայց այնպես չէ, որ այդ որոշումն անբեկանելի է. նկատի ունենալով իրավիճակը՝ կարող է վերանայվի։ Միջնորդություն ենք ներկայացրել»,- ասաց Մինասյանը։
Հակոբ Մարտիրոսյանի խոսքով, սովորաբար դատական նիստերի ընթացքում լինում են դեպքեր, նայած ինչ բնույթի գործ է, վեճ է տեղի ունենում, դատավորը վարման կարգով խախտողի կամ խախտողների նկատմամբ դատական սանկցիա է կիրառում, դատական կարգադրիչների օգնությամբ դուրս հրավիրում։
«Բայց դա առիթ դարձնել և դրա հիման վրա դատաքննությունն իրականացնել դռնփակ, դիտում եմ որպես դիտավորյալ մտածված գործողություն։ Ավելին՝ տպավորություն է, որ նախապես մշակված սցենար էր։ Ո՞ւմ կողմից, ո՞ւմ միջոցով, չեմ կարող ասել։ Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերի ուսումնասիրությանը տեղյակ լինելուց»,- ասաց Հ.Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, ընդհանրապես, դատավարությանն ամբողջ ընթացքն է ցույց տալիս մեկ բան՝ նպատակային դատաքննությունը տանել դռնփակ անելուն, որովհետև, ինչպես արդեն նշեց, այդ ժամանակ հանրությունը չի լսելու այն փաստական հանգամանքները, ինչ այսօր հաղորդվում է հանրությանը։
«Բանակցություննե՞ր են։ Երկիրը սովոր է արդեն այդ վիճակին։ Դրա համար այսօր արդեն ունենք «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» այս անհայտության, դռնփակ լինելու պարագայում։ Դրա շարունակությունն էլ սա է»,- ասաց Հ.Մարտիրոսյանը։
Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը նշեց, որ սա էլ բացահայտ ապացույց, որ նիկոլիզմը Հայաստանում հաղթում է նաև դատարաններին։
«Կխորհրդակցենք՝ ինչ ենք անելու։ Այնպես չէ, որ ոչինչ չենք անելու։ Անցավ այն ժամանակները, որ Հայաստանում բացարձակ իշխանության է միայն նիկոլիզմը, հիմա գալիս է նաև ծնողների իշխանության ժամանակը։ Նիկոլ, տղա ես, դիմացիր»,- ասաց Կարին Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
- Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
- Դատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան