Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է շոշափելի առաջընթացի մասին
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը սահմանազատման հարցերի շուրջ ավարտվել է շոշափելի առաջընթացով։
«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց է գրանցվել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա երեքշաբթի օրը գրել է Twitter-ում։
Միշելը մեկնաբանել է նաև սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ «Մենք ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովի առաջին նիստը, որն այսօր տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի առաջ տանի միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակի ապահովման ուղիների քննարկումը»,-հավելել է նա։
Միշելի և երկու երկրների ղեկավարների նախավերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով և երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստումը։ Վերջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել մայսիս 22-ին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Բլինքենին. Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ
- Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
- Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
- Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
- Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- Բրյուսելյան պայմանավորվածությունները