Ռուդենկո. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Հույս ունենք, որ նիստը կկայանա հաջորդ շաբաթ»,-ասել է նա ՝ պպատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարել է առաջին նիստի մասին, որտեղ մասնավորապես ասված է.
«Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում»։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է շոշափելի առաջընթացի մասին
- «ՀՀ ԱԳՆ»-ն խոսում է «սահմանային» հանդիպումների մասին
- Փաշինյանը՝ Բլինքենին. Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ
- Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
- Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
- Փաշինյանը թաքցնում է, Միշելը մանրամասներ հրապարակում
- Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան