Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ ժամանակն է՝ Ռուսաստանը հրաժարվի եվրոպական Բոլոնիայի կրթական համակարգից և մշակի բարձրագույն կրթության սեփական «յուրահատուկ» մոտեցումը: «Կոմերսանտ․ռու»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնել են, որ արդեն պատրաստել են անհրաժեշտ անցումային ծրագիր։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ևս դեմ է արտահայտվել Բոլոնիայի համակարգին։
«Բոլոնիայի համակարգին պետք է վերաբերվել «որպես անցած» էտապի։ Ապագան պատկանում է մեր սեփական կրթական համակարգին, որը պետք է հիմնված լինի ազգային տնտեսության շահերի և յուրաքանչյուր ուսանողի համար առավելագույն հնարավորությունների վրա»,- հայտարարել է Վալերի Ֆալկովը:
Նրան աջակցել է նաև կրթության նախարարությունը։ ՌԴ կրթության նախարարությունը կարծում է, որ Բոլոնիայի համակարգից հրաժարվելը և մասնագիտացված ծրագրերի անցումը կարող են բարելավել ուսուցիչների վերապատրաստման որակը ողջ երկրում:
Ըստ «Կոմերսանտի»՝ վերջին ամիսներին Ռուսաստանում ավելանում է Բոլոնիայի կրթական գործընթացից հրաժարվելու կողմնակիցների թիվը՝ Արևմուտքի հետ հակամարտության ֆոնին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ավելի վաղ նման առաջարկներով հանդես են եկել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ներկայում Բոլոնիայի գործընթացին մասնակցում է 49 երկիր։ Ռուսաստանը դրան միացել է 2003 թվականին։ Խոսքն առաջին հերթին կրթական ծրագրերի համադրելիության մասին է։ Առավել հաճախ դա նշանակում է, այսպես կոչված, երկաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ (չորս տարի) և մագիստրատուրա (երկու տարի): Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, Ռուսաստանում շատ բուհեր դեռևս դասավանդում են մասնագիտացված ծրագրերով, որոնց տևողությունը հինգից վեց տարի է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա