Վրաստանից ամենից շատ մեկնում են Թուրքիա և Ռուսաստան
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից արտերկիր է մեկնել 261,4 հազար վրացի ճանապարհորդ, ինչը 4,2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Ալիք մեդիան» գրում է,որ ուղևորների մեծ մասը՝ 46,5 տոկոսը 31-50 տարեկաններն են:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս թվից արտասահմանյան ռեզիդենտ այցելուների կողմից Վրաստան կատարած այցելությունների թիվը կազմել է 216,2 հազար, ինչը 3,7 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ Geostat-ի՝ Վրաստանի ռեզիդենտ այցելուներն արտերկիր են կատարել 144,4 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը 164,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա (102,8 հազար) և Ռուսաստան (26,3 հազար):
Կատարված այցելությունների 95,5 տոկոսը եղել են կրկնակի այցելություններ։
Այցելությունների գծով ծախսերը 2022 թվականի 1-ին եռամսյակում կազմել են 285,1 մլն լարի (մոտ 86 206 896 մլն դոլար)։ Այցի միջին արժեքը կազմել է 1318,8 լարի (մոտ 455 դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան