Քուրդ լրագրողները զգոնության կոչ են արել Անկարային
Մի խումբ քուրդ լրագրողներ համատեղ հայտարարություն են տարածել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ։ Նրանք զգոնության կոչ են արել Անկարային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Հայտարարությունը ստորագրել են տարբեր շրջաններից շուրջ 400 լրագրողներ։ Այն ընթերցվել է Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներ Դիլար Աքրավի, Հիվա Արյենի, Հեվալ Արսլանի, Այսել Ավեստայի և Սելահեթթին Ըշըլդաքի կողմից։
Հայտարարությունը հրապարակվել է քրդերեն (քուրմանջի և սորանի), անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն։
Նշվում է, որ քրդերենը բաժանված է 4 բարբառի՝ սորանի, քուրմանջի, զազայ (դումիլի) և գուրանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան