Արցախում ոտքի են կանգնում. «Այս լռությունը մահացու ցավեցնում էր»
Ստեփանակերտում մայիսի 28-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Ժամը 17։50-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Բողոքի ակցիայի մասին հրապարակել է Aparaj.am-ը։ Անոնսի ներքո բազմաթիվ քաղաքացիներ, արցախաբնակներ ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ կմասնակցեն դրան։
«Վերջապես»,-այսպես են արձագանքել շատերը։
«Այո, վաղուց էր պետք»։
«Այս լռությունը մահացու ցավեցնում էր։ Վերջապես»։
«Տեր Աստված Փառքդ շատ լինի։ Վերջապես»։
«Փաստորեն Լաոն Ստեփանակերտում զարթնում է, առաջ Աստված»։
«Վերջապես Արցախը արթնացավ։ Պայքար-պայքար մինչև վերջ»։
«Ձեր ցավը տանեմ»։
«Արցախ ոտքի»։
«Լաոն կզարթնի անկասկած, Արցախը պայքարող տեսակ է ու միշտ էլ կպայքարի»։
«Հիշեցում. ըստ 2022թ. մարտի 26_ի հրամանագրի՝ Արցախում ռազմական դրության պայմաններում սահմանափակված է երթերի, հավաքների ազատության իրավունքը»։
Արձագանքը՝ «Հիշեցում. երբ կործանման եզրին է հայրենիքը, սահմանափակված չէ փրկելու իրավունքը»։