Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնաժողովների համատեղ առաջին հանդիպումը
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ առաջին հանդիպումը։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խրախուսում է շարունակական դրական ազդակները և երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության»,-գրել է նա։
The United States welcomes the first joint meeting of the Armenia-Azerbaijan bilateral Border Commissions. The U.S. supports the EU-brokered conversations between Azerbaijan and Armenia and encourages continued positive momentum and bilateral dialogue in support of regional peace
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 25, 2022
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։