«Իշխանափոխության կհասնենք, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կկանգնի և ոստիկանությունն այլևս չի կարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»
«Երբ ասում ենք Նիկոլ չկա, իշխանություն չկա, այդ փաստը շատ հստակ ամրագրում է մեր ժողովուրդը: Նիկոլի հեռացման հանրային պահնաջը շատ հստակ ձևակերպած է»,-Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք գտնում են որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, աջակցում եմ Դիմադրության շարժմանը:
«Բայց այդ աջակիցները պետք է դառնան մասնակից, սա է, որ չի հերիքում վերջնական արդյունքի հասնելու համար: Շարժման մեկ ամիսը վերջին տարիներին հայ ժողովրդի հպարտության մեկ ամիսն է, որ ժողովուրդը ոտքի է ելե և 24 ժամյա ռեժիմով պայքարում է այն իշխանության դեմ, որը երկիրը ձգտում է տանել նոր զիջումների: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
«Այս պահին ես ժամկետներ չեմ կարող ասել: Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»,-ասաց Սաղաթելյանը:
Նա կարծիք հայտնեց, որ 2-3 ամսից ավել չի ձգվելու այս պայքարը:
«Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որևէ կասկած չունեմ, որովհետև րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բզմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: : Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետև դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»,-հայտարարեց «Դիմադրության» շարժման համակարգող:
Հարակից հրապարակումներ`
- Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը. Իշխան Սաղաթելյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի