Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
«ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած ԱԺ արտահերթ նիստը, ըստ օրակարգի, տեղի կունենա հունիսի 3-ին»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ և հստակեցրեց, որ քննարկվող փաստաթղթով բացառվելու է Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում։
Նա հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ ներկա են լինելու այդ նիստին, բայց խնդիրն այն է, թե այդ օրն արդյո՞ք ներկա կլինի իշխող մեծամասնությունը։
«Իրենք երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ պետք է գան նիստի և հիմնավորեն՝ ինչու են դեմ քվեարկում այդ փաստաթղթին կամ ձեռնպահ, այսինքն՝ պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, կա՛մ պետք է տապալեն նիստը: Երկու պարագայում ել իրենք մտնում են փակուղի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ պատահական չէ այս արտահերթ նիստի նախաձեռնումը։
Պատասխանելով Հ1-ի լրագրողի հարցին, թե իշխանափոխությունից հետո ընդդիմությունն արդյո՞ք չեղարկելու է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ «Դիմադրության» շարժման համակարգողը նկատեց, որ Հ1-ից այդ հարցի հնչեցումը բնական է, քանի որ վերջինս մշտապես շահարկում է այդ հարցը, թեև բազմիցս հնչեցվել է ընդդիմության մոտեցումը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ասել ենք, որ դա փաստ է, բայց նաև մեզ համար անընդունելի: Մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում այդ փաստաթղթի չեղարկումը և մենք ասում ենք՝ Նիկոլն ինչքան մնա, այնքան ավելի վտանգավոր փաստաթղթեր է բերելու մեր գլխին, և հետո մեր ժողովուրդը, պետությունը գերի է դառնալու այդ փաստաթղթերին»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց. «Մեր տեսակետը հետևյալն է՝ դա կայացած փաստ է, բայց դատավճիռ չէ: Ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար ևս ելքեր տեսնում ենք»:
Նա հայտնեց, որ ելքի ճանապարհներն ընդդիմությունը հրապարակել է, հետևաբար շահարկումներն անիմաստ են և դատապարտված։
«Այդ ճանապարհին կա մի խոչընդոտ, որի անունն է Նիկոլ Փաշինյան, իրեն հեռացնելուց հետո շատ հարցեր կընկնեն տեղը, և իրեն հեռացնելուց հետո աշխարհը մեզ հետ խոսելու է, որովհետև ինքը պարտության, պատերազմի խորհրդանիշ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրության» շարժման համակարգողը հայտնեց, որ ժամը 16։30-ից երթ կիրականացնեն Ֆրանսիայի հրապարակից, իսկ 19։00-ին հանրահավաք է լինելու:
Սաղաթելյանը նշեց, որ այսօր 15։30 շարժման մասնակիցները պետք է երթով գնային և շրջափակեին Բաղրամյան 26-ը, որտեղ Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպում էր նախատեսված, բայց անհայտ պատճառներով այդ հանդիպումը չեղարկել են, հետևաբար, պլանները փոխվել են և երթը տեղափոխվել է 16։30-17։00։
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանափոխության կհասնենք, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կկանգնի և ոստիկանությունն այլևս չի կարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»
- Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Արթուր Վանեցյան. Առավոտյան ժամը 08:00-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան