Իրավունք 14:50 26/05/2022 Հայաստան

Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան

«Ջհանգիրը եղած կամ չեղած ինձ համար։ Ցավակցեց ծնողներիս, բայց  նույնիսկ ցավակցական տոն չուներ։ Այ ստոր, այդպե՞ս են ցավակցում, շեֆիդ նման ես, որ մինչև  հիմա չոքել չգիտի»,- ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝  Լիդա Առուշանյանը։

Նա ընդգծեց՝  Հայաստանում առայժմ արդարություն չկա, բայց լինելու է։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր եկել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով հանդիպում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ և իրենց խնդիրները բարձրաձայնելու։ Մասնավորապես, ծնողները պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով՝ թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: Թեև սկզբում Ջհանգիրյանն առաջարկել էր հանդիպել 5 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին, պահանջեցին հենց ԲԴԽ նախագահը գա իրենց հետ հանդիպման։ Ի վերջո, 30 ծնողով մտան ԲԴԽ։

Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից  մանրամաներ ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

«Հենց սկզբից մեզ պարոն Ջհանգիրյանը դիմավորեց նախաբանով, որ մենք թույլ ենք տալիս, որ  մեզ՝ ծնողներիս, քաղաքական որոշ ուժեր օգտագործեն  իրենց նպատակների համար։ Ես շատ խիստ պատասխանեցի այդ հարցին. մեր երկրում չի կարող լինել որևէ ուժ, որ ծնողներին դարձնի իր գործիքը, ընդհակառակը, բոլորը պետք է աջակցեն ծնողներին, եթե պետք լինի ծնողները կարող են  օգտագործել ցանկացած մեկի ռեսուրսներն ու ուժերը։ Մատնանաշեցի, որ եթե դուք եք  այդ տարաբաժանումները կատարում՝ նախկին, ներկա, ապա մեզ համար դուք բոլորդ նախկին եք, ապագան  պատկանում է մեզ՝ ծնողներիս, և պահանջեցինք որևէ քաղաքական խոսակցություն տեղի չունենա, միայն խոսքը գնա մեր պահանջի մասին»,- ասաց Տոնոյանը։

Այնուհետև ծնողները ներկայացրել են իրենց պահանջները, մասնավորապես որ դատական նիստերն ընթանան դռնբաց։  Ջհանգիրյանը խորհուրդ է տվել դա անել դատավարական կարգով, այսինքն բողոքաբերները ներկայացնեն միջնորդություն։

«Մայիսի 30-ին իրենք կներկայացնեն միջնորդություն, դրանից հետո եթե մեր ցանկությունը չի բավարարվի,  ապա մենք նորից կգանք այստեղ»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա կարծում է, որ իրենց  այսօրվա գործողությունը կթողնի դրական արդյունք,  մայիսի 30-ին կունենան դրական արձագանք, հակառակ դեպքում նորից այստեղ կգան, արդեն կստիպեն  կատարել իրենց պահանջները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բողոքաբեր Արծվիկ Մինասյանն ասաց, որ հավանաբար Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէ, կամ իրեն սխալ են զեկուցել, որ հենց առաջին պահից բողոքաբերները զգացել ենք դատավոր Կարեն Բիշարյանի կանխակալ մոտեցումն այս գործով և ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժել է։

«Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր տուժողների՝ նահատակված զինծառայողների ծնողները, գերեվարված անձանց հարազատները այդ գործում որպես երրորդ անձ ներգրավելուն։ Հենց  այդ միջնորդության քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, նիստին ներկա զոհված զինծառայողների հարազատներ դժգոհություն հայտնեցին։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հրապարակեց որոշում, որ նիստերն անցկացվում են փակ։ Երբ փակ նիստում դատավորը հրապարակեց դատական այդօրվա նիստը հետաձգելու ու մայիսի 30-ին նշանակելու մասին որոշումը, ես և փաստաբան պարոն Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեցինք վերանայել դռնփակ անկացնելու մասին որոշումը, փոխել այն։

Այնպես որ, պարոն Ջհանագիրյանը հավանաբար կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել, կամ չգիտեմ էլ ինչ ենթադրություն անեմ։

Այնուամենայնիվ, երկուշաբթի նորից միջնորդություն կներկայացնենք, քանի որ անհնար է  պատկերացնել այս դատավարությունն առանց  տուժողների իրավահաջորդների մասնակցությամբ, առանց լրատվամիջոցների ուղղակի ներգրավման այս գործընթացում»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նա նաև ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանին ուզում է տեղեկացնել, թե ինչ է կատարվում դատարաններում։

«Իշխանությունն, ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի և իբր  դատարանների անկախությունը երաշխավորող բարձագույն դատական խորհրդի, ի դեմս իր նախագահի, ամեն ինչ անում են, որպեսզի երկրում արդարադատություն չլինի, և այդ մեղավարությունն ամբողջությամբ ձեր ուսերին է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}