Հասարակություն 17:43 26/05/2022 Հայաստան

Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող են վերցնել և օգտագործել. Զոհված զինծառայողի մայր

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ ևս երեք անդամի հետ հանդիպման կեսից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը դուրս են եկել։

«Ջհանգիրյանը հեքիաթներ էր պատմում։ Ես թողեցի, դուրս եկա այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը բառացի  ասաց, որ մենք այս դատի հետ գործ չունենք, ասաց՝ դուք  այդ դատի ժամանակ հանդիսատես եք։ Ծնողներին ասաց։ Այդ ժամանակ թողեցի, դուրս եկա, շատ տհաճ հանդիպում էր, ի սկզբանե հասկանալի, որ այդ մարդը տրամադրված է այնպես, ինչպես դատավոր Բիշարյանը։

Մենք գործ ունենք այս դատի հետ և Նիկոլը պետք է դատվի որպես դավաճան։ Մենք պետք է լինենք այնտեղ»,- լրագրողներին ասաց հանդիպման կեսից դուրս եկած զոհված զինծառայողներից մեկի հարազատը։

Նահատակված զիծառայողի մայր Ալիս Գևորգյանը նույնպես շատ վրդովված դուրս է եկել հանդիպումից։

«Նախ խոսքը սկսեց մեղադրանքով, վիրավորական երանգով, որ ծնողներն օգտագործվում են քաղաքական գործիչների կողմից։ Իրեն թվում է, թե ծնողներն ուրիշ շարժառիթ չունեն այս ամենի մասնիկը լինելու համար, և մեզ քաղաքական ուժերն ուղղակի վերցնում և օգտագործում են։ Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող  են վերցնել և օգտագործել, իսկ այս ծնողներն իրենց երեխաների համար են այստեղ։

Պարոն Ջհանգիրյան, եթե դուք տեղյակ չեք, որ այս երկրում պատերազմ է տեղի ունեցել, դավադիր պատերազմ, որի ընթացքում մեր զավակներին ենք կորցրել, մենք մեր ամեն ինչն ենք կորցրել։ 
Անհնար էր մասնակցել այդ վատ  բեմադրած ներկայացմանը, որի գլխավոր դերում  Գագիկ Ջհանգիրյանն էր։ Շատ վատ խաղաց, բոլորովին չհամոզեց։

Ամոթ ձեզ»,- ասաց Ա. Գևորգյանը։ 

Նա նաև նշեց, որ Ջհանգիրյանը մերժել է ծնողների առաջին խնդրանքը՝ հանդիպմանը ներկա լինեն լրագրողները։

«Ասացին, որ իրենց օպերատորը նկարում է, ձայնագրությունն ամբողջությամբ կփոխանցեն։ Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ ձայնագրությունը չի մոնտաժվի ու հատվածաբար չի փոխանցվի»,- ասաց Ալիս Գևորգյանը։

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին: «Հանդիպման ընթացքում զոհված զինծառայողների հարազատները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները և Խորհրդի նախագահի պաշտոնակարի կողմից ստացել սպառիչ պարզաբանումներ»,- նշում են ԲԴԽ-ից՝ հավելելով, որ ներկայացնում են հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով հանդիպում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ և իրենց խնդիրները բարձրաձայնելու։ Մասնավորապես, ծնողները պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով՝ թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: Թեև սկզբում Ջհանգիրյանն առաջարկել էր հանդիպել 5 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին, պահանջեցին հենց ԲԴԽ նախագահը գա իրենց հետ հանդիպման։ Ի վերջո, 30 ծնողով մտան ԲԴԽ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեր բանակի կազնաքանդման սկիզբը տրված է... Քաղաքագետ
«Նիկոլ Անհողը կատարում է Բաքվի հերթական հրահանգը, որ Հայաստանը բանակ պետք է չունենա... Նիկոլը այդ ամենը ժողջանին մատուցում է «խաղաղության օրակարգին» բանակի հանապատասխանեցման քողի տակ...»
Աղբյուր` Panorama.am
14:05
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ. Փաշինյան
«Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, այն անթույլատրելի է, դա...
Աղբյուր` Panorama.am
13:17
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձին են ապրում
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության  խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch...
Աղբյուր` Panorama.am
13:04
Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին. Անահիտ Ավանեսյանի արձագանքը ՔՊ-ի նիստում իրեն քննադատելու մասին հրապարակմանը
«Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին, ինչը ցույց է տալիս, որ ամբողջ հոդվածը հորինվածք է»,-Կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:59
​Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նոր զարգացում Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկած Սոնա Մնացականյանի գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
12:43
Կառավարությունը որոշեց մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիներին զորակոչել, նրանց մի մասին էլ այդ ընթացքում բուժել
«Կառավարության որոշումով նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք...
Աղբյուր` Panorama.am
12:36
Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու. Սերգեյ Շահվերդյան
«Մենք ամբողջական պատկերացում չունենք այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Մեր միակ տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
12:29
Կիևի պրոպագանդիստը հազարավոր հայ զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու մասին լուրեր է տարածում
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, որը հայտնի է պետական պրոպագանդիստ լինելով, հայտարարել է (55:10),  որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում...
Աղբյուր` Panorama.am
12:01
Կառավարությունը հերթական 2.9 մլրդ դրամը հատկացրեց Համայնքների սուբվենցիոն ծրագրերին
«Ներկայացնում եմ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղված 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորլու որոշումը»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շնորհավորեց Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել  և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի...
Աղբյուր` Panorama.am
11:23
Բյուջեն դատա՞րկ է. Դպրոցներից պահանջել են ուսուցիչների պարգևավճարների գումարները փոխանցել բյուջե
Այս տարի ուսուցիչներին, դպրոցի այլ աշխատակիցներին տարեվերջյան պարգևավճարներ չեն տրամադրվի։ Այս մասին  Panorama.am-ին պատմեցին ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն»,- նման կարծիք ունի ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Գիտելիքահեն տնտեսությամբ մեր երկիրը կհզորացնենք, որն ազգային անվտանգության հենասյունն է. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Դանիելյան
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արագածի, Ապարանի տարածաշրջանների բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}