Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվում են դեպի Բարձարգույն դատական խորհուրդ՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց Նիկոլ դատարան»։
«Շարժվում ենք դեպի ԲԴԽ՝ միանալու մեր զոհված զինծառայողների ծնողներին, պահանջ ունենք բարձրացնելու»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ դատական համակարգը փաստացի գոյություն չունեցող վիճակի է հասել։ Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննություն ժամանակ հերթական խայտառակությունն է եղել։
«Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Նման վարքագիծ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Հիմա ծնողները հավաքվել են ԲԴԽ դիմաց։ Գնում ենք միանալ իրենց։ Հաստատ ասելիք ունենալու ենք»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին և կպահանջեն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Ընդդիմության վաղվա անելիքները
- Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում