Ի՞նչ է գտել թռչնամիս արտադրողների մոտ ՍԱՏՄ-ն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն:
Տեսչական մարմնից հայտնում են, որ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արամուս», «Լուսակերտի Էլիտ», «Նավասարդ Ագրո», «ՀԱԳԱ», «ՍԱՆՓԱՈՒԵՐ», «Գնդևազ Փարմ», «Ոսկե ձու», «ՄՅԱՍ», «Վարանդ Գրուպ», «Գնթունիկ» և «Աշտարակ ձու» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Միքայել Ղևոնդյանի, Արամայիս Գրիգորյանի, Ջանիկ Գյորգյանի, Հովհաննես Գրեյանի, Վախթանգ Գրիգորյանի, Կորյունի Մարգարյանի, Արթուր Հարությունյան մոտ ուսումնասիրություն է կատարվել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով ապահովված լինելու, մակնշման ու փաթեթավորման՝ իրավական սահմանված նորմերին համապատասխանության, ինչպես նաև՝ սպանդանոցային մորթն ապահովելու շրջանակներում:
Ըստ աղբյուրի, աձանագրվել է, որ այս ընկերություններում պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը և թռչնամիսը իրացման ցանց է հասնում դրա սպանդանոցային ծագումը հաստատող Ձև 5 փաստաթղթի ուղեկցությամբ:
Սանիտարահիգիենիկ նորմերն ու պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմները համապատասխանել են սահմանված նորմերին:
Որոշակի թերացումներ են հայտնաբերվել մակնշման ու փաթեթավորման գործընթացում, որոնք տեղում շտկվել են:
Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են նաև թռչնի կերերը, որոնց նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն:
Հարակից հրապարակումներ`
- Արտադրողներն ունեն մեկ շաբաթվա կեր. Թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ
- «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է. Թագուհի Թովմասյան
- Լիստերիա, ախտածիններ, ՄԱՖԱՄ. Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում
- ՍԱՏՄ. Ոչ մի դեպքում չգնել այդ թռչնամիսը
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան