Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը. Փաշինյան
«Նախագծով առաջարկում է հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերականգնման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը»,-կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նա հայտնեց, որ բնակչության շրջանում ծրագիրն ադեն օգտագոծվում է «Ռենովացիոն» անվանմամբ, որի էությունն այն է, որ բնակարանի վերանորոգման համար տրվող վարկի տոկոսադրույքի մի մասը պետության կողմից սուբսիդավորվում է, եթե քաղաքացին էներգախնայող աշխատանքներ է տանում տան վրա:
Ղուլարյանն ասաց, որ որոշման երկրորդ կետով Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է ԿԲ-ի հետ համատեղ մշակել ծրագրի իրականացման կարգը, ինչի նպատակով կազմակերպել է քննարկումներ, որին մասնակցել են գործընկեր նախարարությունները, ՀԿ-ները, միջազգային կառույցներ, 3 տասնյակից ավելի առևտրային բանկեր, վարկային կազմակերպությունների ներկայացուցյիչներ:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ կարգով քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր բնակարանների նորացման համար:
Նա հայտնեց, որ պարտադիր պայման է դրվում, որ բնակարանի վերանորոգման համար տրվող վարկի առնվազն 30 %-ը օգտագործվի էներգախնայողության համար:
«Հաջորդ խնդիրը, որը մենք լուծում ենք, փորձում ենք տարածքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել և վարկերը սուբսիդավորել հետևյալ տրամաբությամբ. բանկը վարկը կտա 14 %-ով առավելագույնը, Կառավարությունը կսուբսիդավորի հետևյալ կերպ. սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի զրո, գյուղական համայնքներում՝ 2 %, քաղաքային համայնքներում՝ Երևանից դուրս՝ 3 %, և Երևանում կլինի 5 %: Մենք նաև պայման ենք դնելու, որ ծրագրով ստացած միջոցների առնվազն 70 %-ը պետք է ծախսվի անկանխիկ: Գնումնեը պետք է իրականացվեն անկանխիկ, որը կբերի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և մոնիթորինգ է իրականցվելու՝ ստուգելու համար, թե արդյոք դա նպատակայի՞ն է օգտագործվում: Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան