Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները վերամիավորվել են թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում: Այս մասին գրում է The Mirror պարբերականը։
Թագուհու պլատինե հոբելյանի նախօրեին արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի, թագավորական ընտանիքի մյուս անդամների կերպարները փոխվել են։ Մասնավորապես, Քեյթ Միդլթոնի մոմե արձանը Jenny Packham-ի փայլուն զմրուխտ զգեստով է, որը նա կրել է 2019 թվականին Պակիստան կատարած շրջագայության ժամանակ և 2021 թվականին թագավորական բեմի շոուի ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ Սասեքսի դուքսի և դքսուհու մոմե արձանները թանգարանում կմնան ընդամենը երկու շաբաթ, մինչ կկայանան թագուհու տարեդարձի տոնակատարությունները: Մեգանն ու Հարրին իրենց երեխաների հետ միասին կմիանան թագավորական ընտանիքի անդամներին հոբելյանի տոնակատարությանը:
Նշենք, որ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը 2020 թվականին արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մոմե արձանները տեղափոխեց շենքի մեկ այլ հատված, երբ հայտնի դարձավ, որ նրանք հրաժարվում են իրենց կոչումներից՝ Ամերիկայում նոր կյանք սկսելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան