Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան
- Պետքարտուղար Բլինքենը Հայաստանին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման հարցում
- Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի սովորական խամաճիկ
- Ովքե՞ր են ներգրավված սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմում
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը չի կայացել. Արարատ Միրզոյան
- Թադևոս Ավետիսյան. Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել ենթակառույցների «ապաշրջափակման» մասին
- Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին. ՄԻՊ
- Ապաշրջափակման խաբուսիկ «փաթեթավորման» տակ Բաքուն և Անկարան առաջ են մղում «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը․ իրանագետ
- Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան