Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը. Իշխան Սաղաթելյան
«Մենք միայն նախագահի նստավայրը չենք շրջափակել, այլ նաև Անվտանգության խորհրդի շենքն ենք շրջափակել: Նախագահական նստավայրում, մեր ունեցած տեղեկություններով կա 155 աշխատակից, դրանից մի փոքր ավելի քիչ՝ Անվտանգության խորհրդում: Խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն էր և ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շուրջ 3 ժամ, ըստ էության, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը և մեր առաջ դրած խնդիրն ամբողջությամբ լուծել ենք»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչո՞ւ էր ընդդիմությունը նախօրեին շրջափակել Նախագահական նստավայրը, այլ ոչ թե՝ կառավարության և ԱԺ-ի շենքը:
Սաղաթելյանը հայտարարեց, որ նախորդ օրերին նույնը տեղի էր ունեցել ԱԳՆ շենքի և այլ նախարարությունների հետ:
«Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ բողոքների ակցիաները ծրագրավորված են և ըստ օրվա, առկա ռեսուրսների և նպատակահարմարության, որոշում են, թե այդ օրը ո՞ր շենքը պետք է շրջափակվի և՝ ինչ պահանջներով:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե դաշնակցության օբյեկտները և Օպերայի շենքի հարակից դաշնակցականների սրճարանները չեն միանում հայտարարված գործադուլին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Դաշնակցությունը որևէ գործարան, կամ օբյեկտ չունի, որովհետև դաշնակցականի ունեցվածքն այլ է, քաղաքական ուժինը ՝այլ, հետևաբար անհատական որոշում է գործադուլին միանալ, թե ոչ:
Սաղաթելյանը նշեց, որ մասնավոր դեպքերին չի անդրադառնում և «Դիմադրության» շարժումը մասնավոր անձանց չի դիմել, այլ հանդես է եկել գործադուլի համընդհանուր հայտարարությամբ և կոչով, որին արձագանքել են բազմաթիվ գործարարներ և եղել են նաև չարձագանքողներ:
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Ակնհայտ է՝ համաժողովրդական Դիմադրության շարժումը առնվազն խախտել է Արցախի հանձնման ժամանակացույցը. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան