Նաիրիա Զոհրաբյան. Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Հրայրի գրիչ-2
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ Կոսմոսը գրավելը չգիտեմ, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի, բայց հիմա անդրադառնամ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոստացած «բացահայտմանը», որը պիտի վերջնականապես ջնջեր մինչնիկոլյան ժամանակների արցախյան բանակցային ողջ գործընթացն ու մադրիդյան սկզբունքները։
և այսպես՝
Նիկոլն ասում է, որ մադրիդյան սկզբունքներով, որի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, մենք մեր ձեռքով չեղարկել ենք Լեռնային Ղարաբաղում անցկացված ինքնորոշման իրավունքի հանրաքվեն։ Կլասիկ աբսուրդ։
Որովհետև, միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի բացառապես ինքնորոշվող սուբյեկտի որոշման հիման վրա և տեղում ստանա միջազգային ճանաչում: Կոսովոյի նախադեպն այլ է, որն ուղղակի պարտադրվել է։
Բանակցային տասնյակ տարիների գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը մեկն էր՝ միջազգայնորեն ճանաչել և ամրագրել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված և հանրաքվեով հաստատված ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ստանալ միջազգային հանրության դե յուրե վավերացումն ու մադրիդյան սկզբունքները միակ քեյսն էր, որով միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
և եթե անցկացվեր նոր հանրաքվե, այն, ինչպես և արձանագրված էր, անցկացվելու էր ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հովանու տակ, ինչի արդյունքում ունենալու էինք Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված և ընդունված միջանկյալ կարգավիճակ։
Իսկ եթե հանրաքվե չլիներ, ինչի մասին պարբերաբար ասում է Նիկոլը, ապա 5 շրջանների վերադարձից հետո Լաչինն ու Քարվաճառը շարունակելու էին մնալ հայկական, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու թուրքին, չէինք հանձնելու 187 գյուղ՝ Արցախի 72 տոկոսը և ամենագլխավորը՝ 5 հազար տղաներ Եռաբլուրում թաղված չէին լինելու։
Ես վստահ եմ, որ ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների և իր հպարտ էլեկտորատի՝ Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները, ուստի սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը նրան մղում է պարբերաբար «հորինել» նորանոր «բացահայտումներ»՝ «Հրայրի գրիչ-2» ժանրի կանոններով»։
Հարակից հրապարակումներ`
- Երկրի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը. Փաշինյան
- Փաշինյանը հայտնեց, որ Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման սկզբունքի շուրջ համաձայնություն չի ձևակերպվել
- Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք. Փաշինյան