«Թող աշխատեն». Պուտինը՝ Հայաստան մեկնած ՏՏ մասնագետների մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում անդրադարձել է մեծ թվով ռուս ՏՏ մասնագետների՝ Հայաստան մեկնելուն։
Նա նշել է, որ Ռուսաստանում հաջող կերպով զարգանում է բարձր տեխնոլգիաների ոլորտը, հետաքրքրություն կա զարգացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների հետ։
«Պետք է և անհրաժեշտ վերականգնել համատեղ աշխատանքի իրավասությունը։ Մենք դա քննարկել ենք Ղազախստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Ոչ այն պատճառով, որ ՏՏ ոլորտի մասնագետներից ոմանք տեղափոխվել են Հայաստան։ Դե, տեղափոխվել են, և փառք Աստծո: Թող աշխատեն»,-մասնավորապես նշել է նա։
Վլադիմիր Պուտինի խոսքով, դա նաև որոշակի մարտահրավեր է Ռուսաստանի համար. պետք է ավելի լավ պայմաններ ստեղծել մասնագետների համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ
- Ապրիլին ռուսներն առավել շատ նախընտրել են հանգստանալ Հայաստանում
- Կառավարությունը ցանկանում է հարկել տներից արտասահմանյան ՏՏ ընկերութունների համար հեռավար աշխատողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան