Վոլկովի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել Էդուարդ Մարտիրոսովը
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի ուշ երեկոյան ՊՆ-ն հայտնեց.
«Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Մարտիրոսով, Նորիկ Մկրտչյան, Վահե Մանուկյան... հայտնվել են թշնամու վերահսկողության տարածքում ու՝ լուր չկա
- Ժամկետային զինծառայողն անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայ զինծառայող է ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան