Ընդդիմությունն ԱԺ-ում կներկայացնի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարություն
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 3-ին` ժամը 16:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ երեկ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով, քանի որ ասել ենք՝ խորհրդարանում լինելու ենք մեր օրակարգով։ Պահանջում ենք, որպեսզի Խորհրդարանը հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։... Մենք պահանջել ենք արտահերթ խորհրդարանի նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, եկեք էդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»։
Տեքստը
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
- Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան
- Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան