ՔՊ-ն՝ ժամանակի գող
«Լրագրողների խախտումների վերաբերյալ նկատողություն տրվել է մինչ այս օրենսդրական նախաձեռնությունը և ոչ թե քաղաքական մարմինների կողմից է տրվել, այլ՝ ԱԺ աշխատակազմի, անկախ նրանից, թե ինչ խմբակցություններ են ներկայացված եղել ԱԺ-ում»,-Աժ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանը:
Վերջինս այդ հիմնավորմամբ արձագանքեց լրագրողի մտահոգությանը, որ նախորդ օրը Հովհաննիսյանի հեղինակած «Զանգվածայաին լրատվության մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա պետական մարմինը կարող է քաղաքական հայեցողությամբ սուր հարց տված լրագրողին զրկել հավատարմագրումից:
ՔՊ պատգամավորը հայտարարեց, որ նախկին գործող կարգավորումներով էլ ԱԺ աշխատակազմը խախտումների դեպքում արձանագրում էր դրանք և տեղեկացնում լրատվամիջոցին, որպեսզի վերջինս իր դիմումի համաձայն փոխի կամ չփոխի իր հավատարմագրած լրագրողին:
«Այս օրենքը բացարձակապես կապ չունի լրագրողական էթիկայի կանոնների հետ, այն պետական մարմնի աշխատանքային գոտու կանոնների մասին է, որոնք ամրագրված են կարգի մեջ և որոնց հավատարմագրվելիս ծանոթանում են լրագրողներն ու լրատվամիջոցները»,-ասաց նա:
Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ հայեցողական որոշման մասին չի կարող լինել:
«Ես բացառում եմ որևէ մի դեպք, որ ինչ-որ հայեցողությամբ կամ քաղաքական սուր հացերի համար որևէ լրագրողի վերաբերյալ բողոք գնա և հավատարմագրումը դադարեցվի»,-հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը և բացատրեց, որ օրենսդրական նոր փոփոխությամբ՝ եթե լրագրողը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտում է պետական մարմնի ներքին աշխատակարգը, ապա պետական մարմինը դիմում է այդ լրագրողին հավատարմագրած լրատվական գործակալությանը՝ վերջինիս փոխարինելու առաջարկով, եթե լրատվամիջոցը այն չի անում, ապա պետական մարմինը դադարեցնում է տվյալ լրագրողի հավատարմագրումը:
ՔՊ խմբակցության քարտուղարը հավաստիացրեց, որ ՔՊ-ական պատգամավորներն այս ժամանակահատվածում բազմաթիվ խնդիրներ են արձանագրել, իսկ լրատվամիջոցները չեն նպաստել դրանց վերացմանը, այլ հակառակը՝ խրախուսել են շարունակական խախտումները:
«ԱԺ-ում փաստաթղթով հավատարմագրված լրագրող է, բայց խորհրդարանում է գտնվում ինչ-որ կարգի անձնական հարցեր լուծելու համար, այսինքը՝ պարբերաբար դիմում էր անձնական հարցերով՝ բարեկամի նկատմամբ քրեական գործի, ինչ-որ մի խախտման, որը ուզում է վերացնել: Այդ հարցով քրեական գործ է հարուցված»,-իր հերթին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և հայտարարելով, որ պետական մարմինը պետք է այդ մասին լրատվամիջոցին տեղեկացնի, շարունակեց. «Խոսքը ոչ թե լրագրողների իրավունքների սահմանափակման մասին է, այլ այն, թե ինչպես ճիշտ բալանս մտցնել սահմանադրորեն պաշտպանվող մի շարք իրավունքեների, նախ և առաջ՝ խոսքի ազատության և այլ իրավունքների միջև»:
ԱԺ ճեպազրույցների ժամով ՔՊ խմբակցությանը հատկացված ժամանակը սպառվեց, բայց Արթուր Հովհաննիսյանը հորդորեց շարունակել իրենց հարցեր ուղղել՝ ասելով. «Ընդդիմությանը տեղը մենք աշխատում ենք և մեզ շռայլություն թույլ կտանք՝ ընդդիմության ժամն էլ կօգտագործենք»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՔՊ խմբակցությունը համալրող նոր պատգամավորը չունի բարձրագույն կրթություն և ինչպես են իրենք գնահատում «այդ տեսակի» անձանց պատգամավոր դառնալու հանգամանքին՝ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ լրագրողը պետք է ներողություն խնդրի «այդ տեսակ» արտահայտության համար, իսկ ԱԺ-ն հասարակության հայելին է, հետևաբար այնտեղ կարող է լինել նաև ոչ բարձրագույն կրթությամբ պատգամավոր:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունն ընդունեց առանց վտարակ լրագրողի ինստիտուտի ներդրման
- ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց հերթական նիստը և անխոչընդոտ ընդունեց օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին