Ոստիկանության ծառայողներ, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ․ Թաթուլ Պետրոսյան
Արդարադատության գեներալ- մայոր Թաթուլ Պետրոսյանը Կառավարության շենքի մոտ, որն այս պահին շրջափակված է «Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից, դիմելով ոստիկանության ծառայողներին ՝ ասաց, որ 30 տարի աշխատել է ոստիկանության ծառայությունում։
«Տղե՛րք, հավատացեք, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ։ Դուք, որ տուն եք գնում ձեր ծնողները ձեր աչքերին չեն ուզում նայել, ձեր երեխաներն ու կանայք վախենում են ձեզ նայելուց, էտ 2000, 5000 դրամը ձեզ չի փրկելու , դուք վաղվա օր չեք ունենալու։ Ես ժողովրդի անունից լիազորված եմ մի բան ասելու ՝ հարգելի ոստիկանության ծառայողներ, հասկացե՛ք, եթե հայրենիք չունենաք, աշխատավարձ ու պարգևավճար ձեզ պետք չէ»,- ասաց Պետրոսյանը և հայտարարեց՝ դավաճան Նիկոլ հեռացեք։
Այնուհետև ակցիայի մասնակցիները սկսեցին վանկարկել՝ «դավաճան, հեռացի՛ր»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւշխան Սաղաթելյանն էլ առաջարկեց երթը շարունակել՝ Ամիրյան, Մաշտոց փողոցներով շարժվելով դեպի հրանսիայի հրապարակ։ Այնտեղ նախատեսված է հանրահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Դու միշտ ժողովրդին տեսնելու ես այդ երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյան
- «Դիմադրության» շարժումը շրջափակեց կառավարության շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի