Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։
Բողոքով պնդում ենք, որ՝
1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը»
2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն
3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։
Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Արմեն Գրիգորյանին ձերբակալել են