Արա, բա մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ:
Կապիտուլյանտը երեկ ուսապարկերի խանութի ցուցափեղկերից (նախկինում`ԱԺ), իբր հումոր էր անում ընդդիմության ակցիաների մասով:
Արա, բա եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան, ու կաշիդ պաշտպանելու համար` գիշեր-ցերեկ տանջում ես նրանց:
Նայի վերջում ոստիկանությանը քոքից չմաշացնես ու քո բոլոր ասածներիդ նման, թարս բան ստացվի:
Ոստիկանները թող, մի փոքր էլ դիմանան. դավադրությունների ու համազգային խայտառակությունների ժամանակը մոտենում է ավարտին»: