Հասարակություն 12:56 26/05/2022 Հայաստան

ԳԱՌուն IV փառատոն. Երևանցի ռեստորատորները Դիլիջանում էին

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի է ունենում գառան մսով կերակրատեսակների #ԳԱՌուն IV փառատոնը։ 2022 թվականին փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացվել Երևանից, Ծաղկաձորից, Դիլիջանից և Արցախից։ Կազմակերպիչները նշում են՝ զբոսաշրջիկները և տեղի բնակիչներն արդեն ընտրել են հավանած ուտեստները: Առանձին դիտարկվում են նաև այն ռեստորանները, որտեղ առավել ստեղծարար և հետաքրքիր կերպով է ներկայացված գառան մսով ճաշացանկը։

Ոլորտի ներսում կապերի ամրապնդման համար կազմակերպվեց երևանցի ռեստորատորների այցը Դիլիջան՝ քննարկելու և՛ զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, և՛ հյուրերին համեղ, վառ և ոճային տպավորելու փորձի փոխանակման համար:

Ինչպես նշեց փառատոնի գաղափարախոս, «Մարգարյան բիզնես խմբի» ղեկավար Կարեն Մարգարյանը, ռեստորանատերերը պետք է հնարավորինս հաճախ դուրս գան իրենց հարմարավետության սովորական շրջանակից, փնտրեն ու գտնեն նոր գաղափարներ և ուղղություններ: Փառատոնի շրջանակում  ոչ ֆորմալ հաղորդակցությունը լավագույն միջոցն է ոչ միայն միմյանց ավելի լավ ճանաչելու, փորձի փոխանակման, այլև մթնոլորտը զգալու, նոր նախագծերի խթան տալու համար։

Միջոցառման ծրագիրը ներառում էր այցելություններ Դիլիջանի #ԳԱՌուն-ի մասնակիցներին, ինչպես նաև՝ տեղի տեսարժան վայրեր և թանգարան:



«Թավա» և «Կճուճ» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանը հյուրերի համար իսկական խնջույք էր պատրաստել՝ ներկայացնելով ոչ միայն գառան մսի ճաշացանկից ուտեստներ, այլև ֆիրմային աղանդեր ու խորտիկներ, որոնք վաղուց սիրված են զբոսաշրջիկների և հայաստանցիների կողմից։



«Երևանն այցելում է Դիլիջան» նախագծի հյուրերը հատկապես ընդգծեցին մարինադների զարմանալի համադրությունները, ոչ ստանդարտ սոուսները, իսկ մեղրի մեջ պատրաստված գառան մսով ուտեստը դուր եկավ բոլորին։

Այցելելով Ժիրայր Ավանյանին ImToon-ում՝ հյուրերը ծանոթացան հայկական տան ավանդույթներին, նկատեցին խաղաղ և հարմարավետ մթնոլորտը։ Գառան չքյուֆթան և սրունքն առանձնապես տպավորեցին հյուրերին։ Ռեստորանում ևս նման այցը, տարբեր ռեստորատորների՝ մեկ հարկի տակ համախմբելու և, որպես գեղեցիկ միջոցառման մաս, միավորելու հիանալի գաղափարը դուր եկան:



«Ուրախ էինք մեր ռեստորանում հյուրընկալել ԳԱՌուն փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին: Կարծում ենք՝ հրաշալի գաղափար է, որ տարբեր ռեստորատորներ հավաքվում են մի հարկի տակ: Հրաշալի երեկո էր, հյուրերին ներկայացրեցինք մեր մասնակից ուտեստներից երկուսը՝ գառան չքյուֆթան և սրունքը: Բարի երթ փառատոնին, կհանդիպենք այս ամիս»:



Փառատոնի անփոփոխ դեսպան, հայտնի դիզայներ և նկարիչ Արմեն Երիցյանը նշում է.

«Ճամփորդության ժամանակ փառատոնի հյուրերն ու ռեստորատորները վայելեցին Վարդայի կազմակերպած կոնցեպտուալ ճաշը։  «Թավա»-յի բոլոր ուտեստները՝ անգամ աղցանները և աղանդերը, մատուցվում էին թուջե տապակներով։ Մեզ տպավորել է համերի ֆանտաստիկ համադրությունը, Վարդան որոշակիորեն թրենդներ է սահմանում գաստրոնոմիայում։ Ուրախ եմ, որ ժամանակ ունեցանք և այցելեցինք նաև Անի Հարությունյանին (ArmFoodLab-ի հիմնադրին), որը պատրաստում է առանց խմորիչի համեղ հաց՝ տարբեր միջուկներով: Նա ապշեցնում է հացի հանդեպ իր վերաբերմունքով: Նրա համար հացը առանձնահատուկ կենդանի օրգանիզմ է: Ճամփորդության ապոթեոզը ընթրիքն էր  Հայաստանի ռեստորանային բիզնեսի մաեստրոյի, «Դոլմամա»-ի  տիրոջ, գաստրոնոմիական բազմաթիվ նորույթների հեղինակի «ԻմՏուն»  ռեստորանում։ Դիլիջանը սքանչելի քաղաք է, ճամփորդությունը՝ համեղ ու ջերմ։ Խորհուրդ եմ տալիս օգտվել առիթից և մինչև հունիսի 1-ը հասցնել այցելելու փառատոնի բոլոր մասնակիցներին և համտեսելու գառան մսով ուտեստներ»։



Լուսանկարիչ և դիզայներ, փառատոնի մշտական դեսպան Նատա Բրետտելլը նույնպես կիսվեց իր տպավորություններով. «Գիտե՞ք, թե ոնց են միմյանցից տարբերվում լավ ռեստորանը և սովորական ռեստորանը: Իմ կարծիքը կձևակերպեմ  ռեստորատոր Կարեն Մարգարյանի խոսքով՝ ռեստորանը պարզապես սնվելու տեղ չէ: Լավ ռեստորանը մշակույթ ու մտածելակերպ է փոխում, զարգացնում է ճաշակը։ Թերևս Դիլիջանի «Թավա»  -ն այդ ռեստորաններից մեկն է: Եթե «Կճուճ»-ը կճուճներում եփելու և հայկական խոհանոցի նոր մեկնաբանության մասին է, ապա «Թավա»-յում ամեն ինչ՝ նախուտեստներից մինչև հիմնական ուտեստներ, թուջե տապակներով ջեռոցում պատրաստելու մասին է: Ճաշացանկի հիմքում միջազգային խոհանոցն է՝ տեղական տավուշյան բաղադրիչներով: Ինձ ռեստորաններում գրավում են ոչ թե հերթական խորովածը կամ Կեսար աղցանը, այլ՝  նորույթներն ու ինքնատիպ ճաշատեսակները, որոնք հատուկ են միայն այդ ռեստորանին: Թեպետ ճաշացանկում նաև Կեսար աղցան կա՝ հատուկ ձևով պատրաստված թավայի մեջ և վայրի սնկով։ Ես փորձեցի և հավանեցի սալորաչրով, մեղրով և համեմունքներով գառան միսը: Այն հարգանքի տուրք էր՝ ուղղված Մարոկկոյի թաջինին: Հավանեցի սոուսները և  չորացրած լոլիկով ու թարխունով ծիրանահամ պեստոն, նաև՝ բաստուրմայով և հապալասով գերմանական նրբաբլիթները, այսպես կոչված՝ Dutch babies-ը։ Պարզ բան են թվում, բայց այնքան թարմ գաղափար է, որ համային ռեցեպտորները հրճվում են այդ նորույթներից: Առանձին հաճույք է հետևել Երևանի և Դիլիջանի ռեստորանատորների զրույցներին։ Նրանց խոսակցություններից հասկանում ես ոչ միայն այս բիզնեսի նրբությունները, վերելքներն ու վայրէջքները, այլ նաև այն, որ այս գործով պետք է զբաղվել միայն մի պայմանով, պայմանով, որ շատ եք սիրում և պատրաստ եք ապրել դրանով 24/7»:




Ըստ ռեստորատոր, The Club-ի համասեփականատեր Անդրանիկ Գրիգորյանի՝ փառատոնը դեռ զարգանալու տեղ ունի, կարելի է ավելացնել ու խաղարկել բազմաթիվ նոր գաղափարներ: Այդուհանդերձ, սա հիանալի պատրվակ է Դիլիջանում գաստրոնոմիական արկած փնտրելով մոլորվելու համար։



Փառատոնի գործընկերը՝ Meyron Wine-ը, ընդգծեց այն միջոցառումների անհրաժեշտությունը, որտեղ գինին և սնունդը ներդաշնակորեն լրացնում են միմյանց՝ բացահայտելով համի նոր երանգների հարստությունը: Պատահական չէ, որ գինին և գառան միսը մեր տարածաշրջանի հնագույն ավանդույթն են։










Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}