Եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, միջադեպը չէր լինի. Գյումրու դեպքով տուժողների ցուցմունքից
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Գյումրու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։
Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի։
Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։
Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։
Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։
Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի»։
ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ
Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը մերժել է Գյումրու դեպքով ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված
- Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներ
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա
- «Գյումրիում բռնության որևէ դեպք չի գրանցվել, երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը»