ԵՄ-ն հայտարարել է, որ սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի մոտ 23 միլիարդ եվրոյի ակտիվները
ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։
Ռեյնդերսի խոսքով՝ ԵՄ երկրներն արգելափակել են նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, որոնց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։
Եվրահանձնակատարը չի հստակեցրել՝ արդյոք ԵՄ բոլոր երկրները տեղեկատվություն են տրամադրել ռուսական ակտիվների արգելափակման մասին։
Ըստ աղբյուրի՝ այդ գումարը շատ ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր։
Նշվում է, որ այդ քայլին արևմտյան երկրները գնացել են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված ռազմական հատուկ գործողության պատճառով։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Կրեմլում պատժամիջոցները տնտեսական պատերազմ են անվանել: Ռուսաստանի բանկը միջոցներ է ձեռնարկում արժութային շուկայում իրավիճակի կայունացման համար, մասնավորապես, գազի մատակարարման հաշվարկները ոչ բարեկամական երկրներին փոխանցվել են ռուբլով: Կառավարությունը նաև սահմանափակող միջոցներին հակազդելու ծրագիր է պատրաստել, որը ներառում է շուրջ հարյուր նախաձեռնություններ: Դրա ֆինանսավորման չափը կկազմի մոտ տրիլիոն ռուբլի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան