Իսրայելն արգելել է իր լիցենզիայի ներքո արտադրված հակատանկային հրթիռների մատակարարումն Ուկրաինային
Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը և Բեռլինին թույլ չի տվել Ուկրաինային մատակարարել Գերմանիայում իսրայելական տեխնոլոգիաներով արտադրված և իսրայելական լիցենզիայի տակ գտնվող հակատանկային հրթիռներ: Լուրը հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։
Հոդվածում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ՝ քննարկելու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը:
«Կալը Էշելին հարցրեց, թե Իսրայելը թույլ կտա՞ Բեռլինին փոխանցել Spike հակատանկային հրթիռները Ուկրաինա, որոնք արտադրվում են Գերմանիայում գտնվող իսրայելական գործարանում: Ըստ լիցենզիայի՝ Իսրայելը պետք է հաստատի այդ հրթիռների ցանկացած փոխանցում երրորդ կողմին»,-լրատվական կայքին հայտնել են աղբյուրները:
Նրանց խոսքով՝ Էշելը մերժել է խնդրանքը՝ ասելով, որ Իսրայելը Ուկրաինային միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա կմատակարարի։
Իսրայելական աղբյուրը կայքի լրագրողին բացատրել է, որ Ուկրաինային նման հրթիռների մատակարարումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը կվնասի Իսրայելի անվտանգության շահերին Սիրիայում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը կշարունակի ընդունել-տեղավորել ուկրաինացի փախստականներին
- Թուրքիան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «բժշկական միջանցք» հիվանդների և վիրավորների տարհանման համար
- Բրիտանական թագավորական ընտանիքն ապաստարան է տրամադրում ուկրաինացի փախստականներին
- Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին