160-ից ավելի մտավորականներ միացել են համաժողովրդական շարժմանը․ Լիլիթ Գալստյանն ընթերցեց նրանց ուղերձը
«Մենք կալանավայրից ստանում ենք մեր ընկերների՝ Տարոնի, Գոռի, Ավետիք Չալաբյանի գոտեպնդող, նոր ավյուն, լիցք տվող ուղերձները։ Ես ասում եմ ՝ չէ Բելը չի կարող հաղթել Հայկին։ Ես Արթիկի կալանավայրից տեսնում եմ իմ կրտսեր ընկերոջ Մուրադյան Գևորգի փայլող աչքերը։ Նրա հայրը ազատամարտիկ էր, հետո՝ նահատակ։ Մուրադյան Հրաչի որդու աչքերն ինձ ասում են՝ չէ Հայկը չի կարող երբեք պարտվել Բելին»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Գալստյանը դիմելով այն իշխանական օղակներին, որոնք կարծում են,թե շարժումը մարել է, ասաց, որ նրանք շփոթված ու մոլորված են։
«Հաղթահարե՛ք ձեր միջի վախերը և կարողացե՛ք նայել իրականության աչքերին։ Ձերը կեղծ ժողովրդավարությունն է,որը հայրենիքը վաճառելու գինն ունեցավ։ Իսկ դուք ընդամենը ժողովրդավարության վարձկաններ էիք»,- ասաց Գալստյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կա զարթոնք և արթնացող հայ, հետևաբար՝ Բելը չի կարող հաղթել Հայկին։
Նա տեղեկացրեց, որ 160-ից ավելի մտավորականներ միացել են համաժողովրդական շարժմանը և կոչով դիմել ժողովրդին։ Գալստյանն ընթերցեց ուղերձից հատված․
«Հայ մտավորականը լռելու իրավունք չունի։ Այս ճակատագրական իրադարձությունների համապատկերում, սերունդների առջև արժանապատիվ կեցվածք պահպանելու մտահոգությամբ կա միայն մեկ խնդիր՝ վճռական կանգնել և կանխել երկրի կործանումը։ Մենք ՝ բոլորս, պատասխանատվություն ենք կրում ապագայի հանդեպ և հանդես ենք գալիս ՝ ի պաշտպանություն համաժողովրդական պայքարի,որն ուղղված է Արցախի փրկությանը, մեր արժանապատվության և համերաշպության վերականգնմանը։ Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ հանուն մեր արժանապատիվ ապագայի միասնականությամբ կարող ենք կասեցնել այս կործանարար ընթացքը ու մասնակից դառնալ Հայոց պետականության վերածննդին»։
Պատգամավորը հայտնեց, որ կոչի տակ ստորագրել են 4 ակադեմիկոս, 40-ից ավելի դոկտոր պրոֆեսորներ, ժողովրդական արտիստներ , արվեստի վաստակավոր գործիչներ, գիտնականներ։
«Նրանք չեն վաճառվում 30 արծաթով և նրանց չի վախեցնում այս վարչախմբի ահաբեկչությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը ստանում է 1,5 մլն դրամ ՝ 20-25 անգամ ավելի հավաքարարի աշխատավարձից․ Թադևոս Ավետիսյան
- «Պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլի գործողությունների մասին
- Դու միշտ ժողովրդին տեսնելու ես այդ երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի