Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
«Մենք երեկ հերթական դատական նիստի ընթացքում ականատես եղանք մեր նկատմամբ բավականին կամայական մոտեցման»,- ԲԴԽ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։
«Նախ հենց սկզբից արդեն դատավորի վերաբերմունքն այնպիսին էր, որ մեր ներկայությունը, առավել ևս դատին մասնակից լինելու մեր պահանջը, համենայնդեպս ցանկալի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները որպես տուժող կողմ դառնան երրորդ անձ, դատավորը պատասխանեց այդ պահանջին՝ ի՞նչ պետք է ասեն ծնողները, որ դուք դեռ չեք ասել։ Զարմանում եմ՝ դատավորը որտեղից գիտի, թե մենք ինչ ունենք ասելու։ Իսկ մենք շատ բան ունենք ասելու։ Այն փաստերը, որոնք տիրապետում են ծնողները, փաստաբաներից որևէ մեկը, դատավորը չի տիրապետում, քանի որ յուրաքանյուր ծնող գնացել է իր երեխայի հետ կատարվածի հետևից և ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ դավադիր, կազմակերպված պատերազմի ու պետական դավաճանության զոհ են։
Հետևաբար, մեր պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։
«Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։
Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի