«Հրապարակ». Արարատ Միրզոյանն է կտրուկ հրահանգել՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը:
Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել:
Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել են վիրավորական արտահայտություններ անել, թե միայն թուրքն է քերում Արցախի դրոշը, և դեպքի վայր են շտապել որոշ լրատվամիջոցներ ու տեսանկարել այդ ամոթալի տեսարանը, ըստ նախարարության մեր աղբյուրների, ԱԳՆ պատկան վարչության ղեկավարները փորձել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները և նախարարին համոզել, թե պատեհ չէ ժամը` գուցե դրոշը քերելու կարևոր գործն անեն աշխատանքային օրվա ավարտին, ստացել են բացասական պատասխան։
Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Առանձին տնօրեններ հանձնարարել են կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը
- «Ժողովուրդ». Սոչիաբնակ հայի գործը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է վերագրել իրեն
- «Հրապարակ». Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան